24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
«Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմով պայմանավորված անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» Արցախի Հանրապետության Պարետի N 5 որոշման համաձայն՝ ներքոնշյալ համայնքներում սահմանվում է անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ՝ հաշվի առնելով նշյալ համայնքներում ինքնամեկուսացված քաղաքացիների փաստը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք համայնքներում և Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում բնակիչների ինքնամեկուսացման և մեկուսացման գործընթացը սկսել էր Միրիկ, ապա՝ Քարվաճառ քաղաքում, նոր կորոնավիրուսի դեպքերի արձանագրված միջադեպերից հետո:
Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Հաթերք, Կոճողոտ համայնքներում կորոնավիրուսային վարակի դեպք չի արձանագրվել:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերոնշյալ համայնքներում մինչ այդ ինքնամեկուսացված քաղաքացիները Քարվաճառում գրանցված վարակման երկու դեպքի հետ շփման առաջին և երկրորդ խմբի շրջանակներից են»,-նշված է հայտարարությունում։