28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակված հիվանդներից ևս 8 հոգի առողջացել են և դուրս գրվել հիվանդանոցից։
«Սիրելի սյունեցիներ ուրախությամբ տեղեկացնում եմ, որ կորոնավիրուսով վարակված մեր հիվանդներից ևս 8 հոգի առողջացել են և դուրս գրվել հիվանդանոցից: Անկառավարելի իրավիճակ և նոր գրանցված դեպքեր չունենք, ինչը արդյունք է բոլորիս մեծ պատասխանատվության և իրավիճակի ըմբռնման: Խնդրում և հորդորում եմ շարունակել հետևել պարետատան և Առողջապահության նախարարության ցուցումներին, որպեսզի հնարավորինս շուտ հաղթահարենք ստեղծված իրավիճակը»,- գրել է փոխմարզպետը: