կարևոր
1760 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-14 22:49

17-ամյա աղջիկը խաբեությամբ՝ վճարման միջոց չհանդիսացող 800 եվրոյով գնել է «Iphone». նա բերման է ենթարկվել

17-ամյա աղջիկը խաբեությամբ՝ վճարման միջոց չհանդիսացող 800 եվրոյով գնել է «Iphone». նա բերման է ենթարկվել

17-ամյա աղջիկը խաբեությամբ՝ վճարման միջոց չհանդիսացող 800 եվրոյով գնել է «Iphone». նա բերման է ենթարկվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Մարտի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ այֆոն բջջային հեռախոսը վաճառելու մասին «List. am» կայքում հայտարարություն էր տեղադրել, ապա իրեն էր զանգել անհայտ անձը, որի հետ հեռախոսը գնելու շուրջ համաձայնության էին եկել: Հանդիպել էին Կիեւյան փողոցի գրավատանը, որտեղ գնորդը վճարել էր վճարման միջոց չհանդիսացող 800 եվրո եւ խաբեությամբ տիրացել հեռախոսին:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է խարդախությունը կատարողի ինքնությունը: Ապրիլի 9-ին, ժամը 10.25-ին, 17-ամյա աղջիկը Դավիթաշեն թաղամասի իր բնակարանից բերման է ենթարկվել Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին: Նա տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է նախաքննություն: