կարևոր
1715 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-14 22:26

Նաեւ արտակարգ իրավիճակում պետք է օրինական իշխանություն ունենալ․ Բակո Սահակյանը ևս մասնակցել է քվեարկությանը

Նաեւ արտակարգ իրավիճակում պետք է օրինական իշխանություն ունենալ․ Բակո Սահակյանը ևս մասնակցել է քվեարկությանը

Այսօր իր քաղաքացիական պարտքն է կատարել նաեւ Արցախի նախագահը: Բակո Սահակյանն իր տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ քվեարկել է Ստեփանակերտի 1/22 ընտրատեղամասում: Նախագահը խոսել է կորոնավիրուսի պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում ընտրություններ անցկացնելու հանգամանքին: «Նաեւ արտակարգ իրավիճակում պետք է օրինական իշխանություն ունենալ»,- ասել է նա:

Բակո Սահակյանը նկատել է, որ նախագահի ընտրության երկրորդ փուլում ընտրողների կուտակումներ չկան, ինչը վարակի կանխարգելման կարեւոր բաղադրիչ է: Արցախի նախագահի խոսքով՝ հաշվի են առել լրացուցիչ ռիսկերը եւ հավելյալ հնարավորություններ են ստեղծել, որպեսզի ընտրությունների անցկացումը նոր ռիսկեր չառաջացնի:

Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավոր բացասական հետեւանքների դեպքում պատասխանատվությունից խուսափելու խնդիր կա՞, որ նման պայմաններում են ընտրություններն անցկացվում, Սահակյանը պատասխանել է՝ իրենց գործողությունները փաստում են, որ պատասխանատվությունից չեն խուսափել եւ չենք էլ կարող խուսափել: «Եթե անհրաժեշտություն լինի այդպիսի պատասխանատվություն կրելու, բնականաբար այդ պատասխանատվությունը կրելու եմ նաեւ ես»,-ասել է Արցախի նախագահը:

Բակո Սահակյանն Արցախի ընտրվող 4-րդ նախագահին մաղթել է պատասխանատվություն: Համոզված է՝ այդ հատկանիշով կարելի է լավ ղեկավար լինել եւ լուծել դեռեւս չլուծված խնդիրները: