կարևոր
1628 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-14 22:40

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 675-ով

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 675-ով

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 24 ժամվա ընթացքում ավելացել է ընդհամենը 675-ով, ինչը վերջին ավելի քան մեկ ամսվա ընթացքում լավագույն ցուցանիշն է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորրելլիի հայտարարությանը։

«Այս պահի դրությամբ վարակված է 104 հազար 291 մարդ, մեկ օրվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 675-ով»,-ասել է Բորրելլին։

Երկրում վարակվածության ամենաբարձր` 4821 ցուցանիշը, գրանցվել է մարտի 21-ին։ 

Իտալիայում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով գործում է խիստ կարանտինային ռեժիմ։