կարևոր
926 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-14 21:48

Քաղաքապետը «Հին Երևան» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր է քննարկել ԿԳՄՍ նախարարի հետ

«Հին Երևան» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր քննարկեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի եւ Քաղշինպետկոմի ղեկավարության մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան էջից։

«Կարծում եմ՝ քաղաքի ամենակենտրոնում երկար տարիներ շինհրապարակի վերածված այս տարածքը հնարավարինս արագ պետք է բարեկարգել ու հանձնել շահագործման:

Այսօր արծարծեցինք նախագծի ամբողջական փաթեթի վերամշակմանն ու դրա հեռանկարային հաստատմանը վերաբերող մի շարք հարցեր»,-գրել է քաղաքապետը: