կարևոր
1854 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-14 22:04

Լիտվայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի

Լիտվայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի

Լիտվայի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացության երկու նոր դեպք է գրանցվել, մահացածների ընդհանուր թիվը հասել է 26-ի: Աս մասին հայտնում է երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը։

Մահացածներից մեկը միջին տարիքի է, մյուսը գտնվել է հիվանդության ռիսկային խմբում։

Լիտվայի Հանրապետությունում կարանտինային ռեժիմ է սահմանված մարտի 16-ից մինչև ապրիլի 27-ը։