ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ապրիլի 10-ին մայրաքաղաքում հայտնաբերել և գողության կասկածանքով բերման են ենթարկել Երևանի 35-ամյա մի բնակչի։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության բաժնում պարզվել է, որ բերման ենթարկվածն ապրիլի 8-ին իր անչափահաս որդու հետ Ջրաշեն գյուղի մի խանութից գողություն են արել՝ պատճառելով մոտ 60.000 դրամի վնաս։
Գողոնը հայտնաբերվել ու վերադարձվել է տիրոջը։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։