կարևոր
1361 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-14 21:26

Իսպանիայի փոխվարչապետ Կարմեն Կալվոն բուժվել է կորոնավիրուսից

Իսպանիայի փոխվարչապետ Կարմեն Կալվոն բուժվել է կորոնավիրուսից: Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի էջում։

«Ես հաղթահարեցի COVID-19-ը և ապաքինվելուց հետո կկատարեմ իմ պարտականությունները՝ աշխատավայրից: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ իմ կողքին էին։ Իմ աջակցությունն ու համերաշխությունը բոլոր նրանց, ովքեր այժմ անցնում են այս դժվարին ճանապարհով։ Վիրուսին մենք կհաղթենք միասին»,-գրել է Կարմեն Կալվոն։

Հիշեցնենք, որ փոխվարչապետը հոսպիտալացվել էր մարտի 22-ին, որից հետո նրա մոտ հաստատվել էր կորոնավիրուս: Մարտի 26-ին նա դուրս է գրվել հիվանդանոցից և շարունակել է աշխատանքը տնից։