կարևոր
3010 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-14 20:31

Ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկված կնոջ խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել

Ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկված կնոջ խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տվյալները, Հալաբյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել Արարատի մարզի մի բնակչուհու։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 10 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ըստ կնոջ հայտնածի՝ հայտնաբերվածը մարիխուանա է, պահել է իր օգտագործման համար։

Նշանակվել է փորձաքննություն։ Նախապատրաստվում են նյութեր։