կարևոր
2571 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-14 20:26

Առաջին զորամիավորումն ամփոփել է առաջին եռամսյակի արդյունքները

Առաջին զորամիավորումն ամփոփել է առաջին եռամսյակի արդյունքները

Առաջին զորամիավորումում ապրիլի 13-ին ամփոփվել են 2020 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, մարտական պատրաստության և պատրաստականության, զինվորական կարգապահության, թիկունքային և տեխնիկական ապահովման վիճակը, խոսել արձանագրված բացթողումների մասին,  հանձնարարականներ տվել դրանք վերացնելու ուղղությամբ:

Խորհրդակցության ավարտին խրախուսվել են ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողները: