Երեկ «Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին: Ծննդկանն ու նորածինն իրենց լավ են զգում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Առողջություն փոքրիկին եւ մայրիկին: Շնորհավորում ենք ծնողներին, հարազատներին, բոլորիս»,- գրել է նա։
Ի դեպ մեր գործընկեր Սոնա Հակոբյանը տարիներ առաջ, Ապրիլյան ակտիվ պատերազմում զոհված մեր հայորդիներին նվիրված «Նահատակած փաղանգ» շարքում հանդիպել էր Աղասի Ասատրյանի ծնողների հետ, զրուցել նրանց հետ և ներկայացրել Աղասիի մասին ուշագրավ տեղեկություններ:
Տեսանյութը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: