28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Մարտի 31-ին և ապրիլի 12-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում մեքենաներից կատարված գողության վերաբերյալ երկու հաղորդում էր ստացվել:
Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանությունից, առաջին գողության մասին ահազանգել էին օպերատիվ կառավարման կենտրոնից և հայտնել, որ գիշերը գողացել են Գևորգ Չաուշի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Պորշ» մակնիշի մեքենայի լուսարձակը: Երկրորդ դեպքը կատարվել էր Թերլեմեզյան փողոցի շենքերից մեկի բակում: Ապրիլի 11-ի ժամը 18-ից մինչև ապրիլի 12-ի ժամը 8-ը գողացել էին «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի մեքենայի առջևի լուսարձակները:
Ձեռագիրը նույնն էր:
Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ հետախուզական միջոցառումներ ձեռնարկեց: Վերջին գողությունից մեկ օր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունները հնարավոր է կատարած լինի Երևանի Անտառային փողոցի 35-ամյա մի բնակիչ:
Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 13-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: