կարևոր
4743 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-14 18:45

Ջրաշեն գյուղի մոտ բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը և ուղևորը մահացել են

Ջրաշեն գյուղի մոտ բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը և ուղևորը մահացել են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 14-ին, ժամը 16:06-ին ահազանգ է ստացել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Ջրաշեն-Լեռնավան ավտոճանապարհի սկզբնամասում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Սերգեյ Տ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր Մամիկոն Գ.-ն (ծնված 1991 թ.) տեղում մահացել են։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Սերգեյ Տ.-ի և Մամիկոն Գ.-ի դիերն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։