կարևոր
2213 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-14 18:29

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 10-ը

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 10-ը

Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 10-ը: Այս մասին տեղեկացնում է «Ren.tv»-ն: Արտակարգ դրության ռեժիմի ժամկետի երկարաձգման մասին ճեպազրույցում հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Ապրիլի 15-ից Վրաստանի 4 խոշոր քաղաքների, այդ թվում, Թբիլիսիի, մուտքն ու ելքը կփակվի:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։