կարևոր
2066 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-14 18:22

17.00-ի դրությամբ ԱՀ նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 38839 ընտրող

17.00-ի դրությամբ ԱՀ նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 38839 ընտրող

Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 17.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 38839 ընտրող (ընտրողների 37,5 տոկոսը): Այս մասին հայտնում է ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հիշեցնենք, որ Արցախում 4-րդ նախագահի ընտրության 2-րդ փուլն է, որտեղ պայքարում են երկու թեկնածուներ՝ Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ձայների 49,26 տոկոսը, և ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ում աջակցել էր ընտրողների 26,4 տոկոսը։