24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Գյումրիում ծառայության ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած ոստիկանների վիճակը կայուն է, կատարվել է վերքերի վիրաբուժական զննում, սահմանվել է հսկողություն: Այս մասին տեղեկացնում են «Գյումրի» բժշկական կենտրոնի հանրային կապերի բաժնից:
Ապրիլի 14-ին ԲԿ են ընդունվել սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ ստացած երկու քաղաքացի: Տուժածներից՝ 1995 թվականին ծնված Ա. Բ-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-ծակած վերք, իսկ 1989 թվականին ծնված Ա. Հ.-ի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի կտրած-ծակած վերք:
Ապրիլի 14-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի Անկախության հրապարակում երկու երիտասարդ դանակահարել է տարածքում ծառայություն իրականացնող երկու ոստիկանի: Ոստիկանները փորձել էին պարզել քաղաքացիների ինքնությունը և տեղաշարժի թերթիկի առկայությունը։ Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել դանակով զինված քաղաքացուն, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։ Կատարվում է քննություն: