կարևոր
1693 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-14 17:04

Գործադիրն ընդլայնում է գազի և էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց փոխհատուցում ստացող շահառուների շրջանակը

Գործադիրն ընդլայնում է գազի և էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց փոխհատուցում ստացող շահառուների շրջանակը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր որոշմամբ ընդլայնել է այն շահառուների շրջանակը, որոնց փետրվար ամսվա գազի և էլեկտրաէներգիայի կոմունալ վճարները մասամբ կփոխհատուցվեն։ Կառավարությունը հեռավար քվեարկել և հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը։

Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝

  • Բնական գազի սպառման գծով 10 001-30 000 դրամ
  • Էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5001-10 000 դրամ։

Աջակցությունը տրամադրվում է 30 տոկոսի չափով։

Ավելի վաղ կառավարությունը հաստատել էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած մի խումբ անձանց: Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել ՝ 1) բնական գազի սպառման գծով՝ 10 000 ՀՀ դրամը, 2) էլեկտրական էներգիայի սպառման գծով 5 000 ՀՀ դրամը: 11-րդ միջոցառման շահառուներին աջակցություն կտրամադրվի 50 տոկոսի չափով։