կարևոր
5765 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-14 15:46

Գյումրու Հայուհի հրապարակում դանակահարել են քաղաքացու ինքնությունը պարզել փորձող ոստիկանության ծառայողների

Գյումրու Հայուհի հրապարակում դանակահարել են քաղաքացու ինքնությունը պարզել փորձող ոստիկանության ծառայողների

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի տեղեկությունների, ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ծառայություն կատարելու ժամանակ Գյումրի քաղաքում՝ Հայուհի հրապարակում, փորձել են պարզել 2 քաղաքացու ինքնությունը և արդյոք նրանք ունեն իրենց մոտ տեղաշարժի թերթիկ, սակայն վերջիններս առանց որևէ պատճառաբանության վիճաբանել են ոստիկանության ծառայողների հետ, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակցի և մեկ ոստիկանության ծառայողի։

Ոստիկանների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել վնասազերծել դանակով զինված քաղաքացուն, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։