Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 14.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 29443 ընտրող (ընտրողների 28,4 տոկոսը): Այս մասին հայտնում է ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Հիշեցնենք, որ Արցախում 4-րդ նախագահի ընտրության 2-րդ փուլն է, որտեղ պայքարում են երկու թեկնածուներ՝ Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ձայների 49,26 տոկոսը, և ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ում աջակցել էր ընտրողների 26,4 տոկոսը։