27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի ԱՍԱ վարչության պետ Լուսինե Վարդանյանի ներկայացրած տեղեկատվության՝ Գեղարքունիքի մարզում այօրվա դրությամբ, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներով պայմանավորված, հաշվառված է 176 ինքնամեկուսացված քաղաքացի: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից:
Ինքնամեկուսացվածները հիմնականում եկել են Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից: Ջերմող եւ կոնտակտավոր հիվանդներ չկան, իսկ երեխաների եւ մեծահասակների շրջանում մոտ 50 տոկոսով նվազել է դիմելիությունը առաջնային պահպանման օղակներին:
Մարզպետ Գնել Սանոսյանը վարչության պետին եւ աշխատակիցներին հորդորել է պահպանել սերտ համագործակցությունը մարզի բուժհիմնարկների հետ եւ, խնդիրներ ի հայտ գալու դեպքում, ձեռնարկել համապատասխան միջոցներ: «Զգոն եւ կազմակերպված լինենք, դիմագրավենք բարդությունները, որպեսզի խնդրահարույց օջախները կառավարելի լինեն մեր կողմից»,- ասել է մարզպետը: