23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդները հանդես են եկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը պահպանելու օգտին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք հանդես ենք գալիս միջազգային հանրության միասնականության և համաշխարհային տնտեսության կայունության, ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը պահպանելու օգտին, այդ թվում սոցիալական նշանակության ապրանքների՝ սննդամթերքի, բժշկական սարքավորումների և դեղամիջոցների, անհատական պաշտպանության բժշկական պարագաների»,-ասված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների համատեղ հայտարարության մեջ՝ կապված COVID-19 պանդեմիայի հետ: