կարևոր
1249 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-14 15:04

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները չեն ստանա երկրորդ եռամսյակի պարգևավճարները

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները չեն ստանա երկրորդ եռամսյակի պարգևավճարները

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում մարզպետ Գնել Սանոսյանն անդրադարձել Է արտակարգ  դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների ընթացին: Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մարզպետը շեշտել Է, որ, երկրում տիրող արտակարգ դրությամբ պայմանավորված,  Գեղարքունիքի մարզպետարանի  աշխատակազմին  երկրորդ եռամսյակի ընթացքում հատկացվելիք  պարգևավճարներն արդեն վերադարձվել են պետական բյուջե: «Սա մի նախաձեռնություն Է, որին Գեղարքունիքի մարզպետարանի յուրաքանչյուր աշխատակից պետք Է ըմբռնումով մոտենա և գիտակցի, որ արտակարգ դրության պայմաններում ինքը ևս օգտակար Է եղել իր երկրին՝ սոցիալական խնդիրների մեղմման առումով»,-նշել է մարզպետը: