27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակի ռեժիմի պարետատունը քննարկում է մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումների հարցը։ Այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Այդ հարցն առայժմ քննարկվում է: Ամենայն հավանականությամբ՝ կկիրառվեն առանձին տարածքների համար սահմանափակման որոշումներ, իսկ անհրաժեշտության դեպքում կտարածվեն նաև ամբողջ հանրապետության տարածքում»,- ասել է Մարտիրոսյանը:
Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 59 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։