կարևոր
2209 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-14 14:02

Արցախում ընտրություններին մասնակցել է ամենատարեց ընտրողը` 111-ամյա Արևհատ տատիկը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախում նախահագական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցած ամենատարեց ընտրողը` 111 տարեկան Արևհատ տատիկը վստահ է` ամեն ինչ լավ է լինելու։ Այս մասին Արևհատ տատիկը հայտնել է քվեարկությունից հետո տված հարցազրույցում, որի տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Քիչ առաջ քվեարկությանը մասնակցեց Արցախի ամենատարեց ընտրողը՝ 111 տարեկան Արևհատ տատին: Նա բնակվում է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում: Հարազատների փոխանցմամբ՝ ինչքան փորձել են համոզել, որ, համավարակի վտանգով պայմանավորված, ընտրատեղամաս չգնա, տատին ոչ միայն չի ենթարկվել, այլև ասել է. «Հանգիստ եղեք, ես մյուս քվեարկությանն էլ եմ մասնակցելու»»,- գրել է Պողոսյանը։

111-ամյա ընտրողը լրագրողի հարցին պատասխանելով՝ նշում է, որ ճիշտ ընտրություն է կատարել, և, որ ամեն ինչ լավ է լինելու։