20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Տարածաշրջանից երկու երկիր՝ Իրանն ու Թուրքիան, վարակվածության ամենաբարձր ցուցանիշ գրանցած երկրների տասնյակում են: Իրանում, պաշտոնական տվյալներով՝ մինչ այս պահը կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 73 հազար մարդ, բայց ակտիվ դեպքերը համեմատաբար քիչ են՝ գրեթե 23 հազարը:
Իսկ Թուրքիայում մոտ 61 հազար վարակվածներից մոտ 4000 են ապաքինվել: Նախագահ Ռեջեփ Էրդողանը ասել է, որ երկրում սահմանված պարետային ժամը կերկարաձգվի:
Ռուսաստանում միայն այսօր վարակման ավելի քան 2700 դեպք է հաստատվել՝ վարակվածների ընդհանուր թիվը հասցնելով 21 հազարի: Տարածաշրջանի երկրներից ամենաշատ թեստերը, ի դեպ, հենց Ռուսաստանն է արել՝ 1 մլն 400 հազար:
Վարակման մոտ 3200 դեպք է գրանցվել Բելառուսում, ավելի քան 1100-ը՝ Ադրբեջանում: Համեմատաբար բարվոք վիճակում է Վրաստանը, որտեղ 296 վարակակիրներից 68-ն ապաքինվել են: