կարևոր
1326 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-14 13:32

Կառավարությունը տուժած ոլորտների գրանցված 27 հազար աշխատակցի կտրամադրի աջակցություն

Կառավարությունը տուժած ոլորտների գրանցված 27 հազար աշխատակցի կտրամադրի աջակցություն

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու հանդիսացող տուժած ոլորտների գրանցված աշխատողներից 27 հազարն արդեն կարող է աջակցություն ստանալ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«8-րդ միջոցառումը նախատեսված է տուժած ոլորտների գրանցված աշխատողների համար։ Այն մեկնարկել է ապրիլի 13-ին և մի քանի ժամվա ընթացքում ֆիզիկական անձանցից մենք ստացել ենք ավելի քան 45 հազար դիմում։ Քաղաքացիները մուտք են գործել ssa.am կայք և գրանցվել։ Դրանցից հաստատվել է 27 հազարը, նրանց վճարումներն այսօր առավոտից սկսել են։ Միջոցառման համար ընդհանուր առմամբ տրամադրվել է 1․8 մլրդ դրամ», - նշեց Բաթոյանը։