կարևոր
1211 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-14 12:56

Սահմանափակումները մեղմացվում են ամբողջ աշխարհում

Սահմանափակումները մեղմացվում են ամբողջ աշխարհում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսի բռնկումից ի վեր արդեն 4-րդ անգամ դիմել է երկրի ժողովրդին ու ասել՝ քանի դեռ համավարակը վերահսկելի չի դարձել, չեն կարող մեղմել սահմանափակումները: Ֆրանսիայում կարանտինի ռեժիմը կպահպանվի մինչեւ մայիսի 11-ը:

Թեեւ Մեծ Բրիտանիայում երեք օր անընդմեջ նվազել են մահացության դեպքերը, այստեղ եւս որեւէ սահմանափակումից դեռ չեն ուզում հրաժարվել: Թագավորությունում կարանտինի ռեժիմը կերկարաձգվի:

Խիստ սահմանափակումները մինչեւ մայիսի 3-ը պահպանելու որոշում են ընդունել նաեւ Հնդկաստանի իշխանությունները: Այս երկրում վարակակիրների թիվը գերազանցում է 10 հազարը: Եվ սա այն դեպքում, երբ Հնդկաստանի մարդաշատ քաղաքներում սահմանափակ թեստեր են արել:

Սահմանափակումները մի փոքր մեղմացվել են համավարակից ամենաշատը տուժած երկրներից մեկում՝ Իսպանիայում: Երկշաբաթյա դադարից հետո որոշ արդյունաբերությունների աշխատողներին թույլատրվել է վերադառնալ աշխատանքի:

Ավստրիան եւս մտադիր է քայլ առ քայլ վերադառնալ բնականոն կյանքին: Կբացվեն որոշ խանութներ ու զբոսայգիներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ի դեպ, նախազգուշացրել է բոլոր այն երկրներին, որոնք մտադիր են հանել սահմանափակումները. չանել դա միանգամից, այլ դանդաղ ու իրավիճակը վերահսկելով: