18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Ապրիլի 14-ի ժամը 10:30-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 24-ով՝ հասնելով 296-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում: Վրաստանում առաջին անգամ մեկ օրում գրանցվել է 20-ից ավելի դեպք. գրում է Aliq.ge կայքը:
296 հաստատված դեպքից 68-ը արդեն բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցից: Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 4856 մարդ, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 458 պացիենտ: Վրաստանի քաղաքացիները, որոնց մոտ արտերկրում հաստատվել է կորոնավիրուս, տեղափոխվել են Վրաստան բուժվելու՝ 3-ն են:
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ: