կարևոր
1295 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-14 12:17

Ստեփանակերտում ախտահանվել են ներքաղաքային բոլոր ճանապարհները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ապրիլի 14-ի ժամը 04:30-ից Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի կողմից ջրցան մեքենաներով քլորի լուծույթով ախտահանվել են ներքաղաքային բոլոր ճանապարհները, որն ամբողջությամբ ավարտել են ժամը 08:00-ին: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Նմանօրինակ միջոցառումները մայրաքաղաքում հետայսու կրելու են շարունակական բնույթ: