24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Լոնդոնի «Արսենալ»-ի գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Այս մասին գրում է France Football-ը:
Ըստ պարբերականի, Օբամեյանգը կհեռանա լոնդոնյան ակումբից, եթե թիմը հաջորդ մրցաշրջանում չմասնակցի Չեմպիոնների լիգային: Նրա պայմանագիրը «Արսենալ»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: «Ռեալ»-ն արդեն բանակցել է «Արսենալ»-ի հետ հարձակվողի հնարավոր տեղափոխության շուրջ:
Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ «Արսենալ»-ի գաբոնցի հարձակվողն ամռանը կարող է տեղափոխվել «Չելսի»-ի: «Ազնվականները» հետաքրքրված են հարձակվողով, քանի որ Օբամեյանգը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «զինագործների» հետ:
Այս մրցաշրջանում Օբամեյանգը «Արսենալ»-ի կազմում մասնակցել է 32 հանդիպման, խփել 20 գնդակ: Օբամեյանգը «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: