27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ապրիլի 14-ին՝ ժամը 09:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 102 ռազմաբազայում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 102 ռազմաբազայից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջումն իրականացվել է համատեղ ուժերով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:00-ին, մարվել՝ 10:05-ին:
Այրվել է Գյումրի քաղաքի Սևերսկու թաղամասում գտնվող 102 ռազմաբազայի N զորամասի ավտոկայանատեղիում կայանած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան: