29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Ապրիլի 13-ին` ժամը 14:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիսի խճուղու թիվ 107/2 հասցեի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:27-ին, մարվել՝ 15:40-ին: «Honda Odyssey» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Հ.) ամբողջությամբ այրվել է: