կարևոր
1445 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-14 10:12

ԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով մոտ 30 մարդ է մահացել

ԱՄՆ-ում տորնադոյի հետևանքով մոտ 30 մարդ է մահացել

Նվազագույնը 30 մարդ է մահացել ԱՄՆ հարավում տեղի ունեցած փոթորկի հետևանքով, որը սկսվել էր երկուշաբթի գիշեր և շարունակվել ամբողջ օրը: Այս մասին հաղորդում է USA Today-ը:

Ավելի վաղ նահանգային իշխանությունները և տեղի ԶԼՄ-ները հայտնում էին 19 զոհի և ավելի քան 10 տուժածի մասին:

Առանց էլեկտրականության է մնացել 750 հազար տնային տնտեսություն մոտ 10 նահանգներում, հարյուրավ տներ և ծառեր վնասվել են:

Պարբերականի տվյալներով՝ 11 մարդ մահացել է Միսիսիպի նահանգում, 9՝ Հարավային Կառոլինայում, 6-ը՝ Ջորջիայում: Մնացած զոհերը գրանցվել են Արկանզասում և Հյուսիսային Կառոլինայում:

Նշվում է, որ այս տորնադոյի «բռնկումն» ամենամահացուն է վերջին 8 տարվա ընթացքում: