08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Ապրիլի 13-ին, ժամը 14:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, մարվել՝ 15:47-ին: Արայիկ Ա.-ին պատկանող անասնագոմում այրվել է մոտ 60 հակ կուտակած անասնակեր և անկել՝ 2 խոզ:
Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել մոտ 90 խոզ: