29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,925,330-ի, մահացել է 119,705, ապաքինվել՝ 447,958 մարդ։ Այս մասին են վկայում Worldometer միջազգային վիճակագրական ծառայության տվյալները։ Ներկայում բուժում ստացող 1,357,667 մարդուց 51,157-ի (4%) վիճակը գնահատվում է ծանր։
Իրավիճակը շարունակում է առավել բարդ մնալ ԱՄՆ-ում, որտեղ կա 587,155 վարակակիր, գրանցվել է մահվան 23,644 դեպք։ Մահվան դեպքեր են գրանցվել արդեն բոլոր նահանգներում։ Մեկ օրում երկրում գրանցվել է մահվան 1509 դեպք։