կարևոր
1603 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-14 09:28

Ե/1 ընտրատեղամասում ժամը 8:00-ից սկսվել է ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ե/1 ընտրատեղամասում ժամը 8:00-ից սկսվել է ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում  տեղակայված Ե/1 ընտրատեղամասում ս.թ ապրիլի 14-ին ժամը 8:00-ից սկսվել է Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության գործընթացը: Ընտրատեղամասը քվեարկության համար բաց կլինի մինչև ս.թ ապրիլի 14-ի ժամը 20:00-ն: Այս մասին հայնում են ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունից:

Պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգով՝ ընտրատեղամասում ձեռնարկվել են  մի շարք կանխարգելիչ միջոցներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ նախարարության աշխատակիցները ախտահանել են ընտրատեղամասի ողջ տարածքը և իրականացրել իրավիճակով պայմանավորված այլ միջոցառումներ:

Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները՝ ընտրողները, ընտրական հանձնաժողովի անդամները, դիտորդները, վստահված անձինք, լրագրողները ապահովվում են անհատական պաշտպանական միջոցներով՝ մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով և գրիչներով: