կարևոր
1582 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-14 09:20

Խոշոր ավտովթար-հրդեհ Գյումրիում․ 2 մեքենա վերածվել է մոխրակույտի

Խոշոր ավտովթար-հրդեհ Գյումրիում․ 2 մեքենա վերածվել է մոխրակույտի

Ապրիլի 13-ին խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Չերկազի փողոցում բախվել են Mazda, Peugeօt և Ford tranzit մակնիշների ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն բախման հետևանքով ավտոմեքենաներից Mazda-ում և Peugeօt-ում հրդեհ է բռնկվել: Mazda-ն և Peugeօt-ն ամբողջովին վերածվել են մոխրակույտի:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: