կարևոր
1692 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-13 23:06

Ֆրանսիայում երկարացրել են երկրում տեղաշարժի սահմանափակումները․ РИА Новости

Ֆրանսիայում երկարացրել են երկրում տեղաշարժի սահմանափակումները․ РИА Новости

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մինչեւ մայիսի 11-ը երկարաձգել է երկրում տեղաշարժերի սահմանափակման միջոցառումները: Այս մասին ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է Էմանուել Մակրոնը. գրում է РИА Новости-ին։

«Հույսը վերադառնում է, բայց հիվանդանոցները լեփ-լեցուն են։ Ուստի մենք պետք է շարունակենք մեր ջանքերը և պահպանենք կանոնները։ Այդ պատճառով ամենախիստ մեկուսացման միջոցառումները կպահպանվեն մինչեւ մայիսի 11-ը»,-ասել է Մակրոնը ։

Կորոնավիրուսի արագ տարածման ֆոնին ֆրանսիական իշխանությունների որոշմամբ երկրում փակվել են սրճարանները, ռեստորանները, կինոթատրոնները եւ ոչ պարենային խանութները, որոնք չեն բացվի առնվազն մինչև հուլիսի կես: