կարևոր
1655 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-13 22:37

Երրորդ զորամիավորման զորամասում մեկնարկել են տեխնիկայի սեզոնային սպասարկման միջոցառումները

Երրորդ զորամիավորման զորամասում մեկնարկել են տեխնիկայի սեզոնային սպասարկման միջոցառումները

Երրորդ զորամիավորման N զորամասում մեկնարկել են ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման պլանային միջոցառումները։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կազմակերպվել են ցուցադրական պարապմունքներ՝ «Սպառազինության, տեխնիկայի սպասարկում և խնամք» թեմայով: Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: