20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները, ՀՅԴ մարզային կառույցների հետ համատեղ նախաձեռնել են Հայաստանի սահմանամերձ համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու ծրագիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ֆեյսբուքյան էջից։
«Այս օրերին Հայաստանի Հանրապետության հազարավոր բնակիչներին բաժին Է ընկել ծանրագույն փորձություններին դիմագրավելու ճակատագիրը: Բազմաթիվ մարդիկ ամեն օր ստիպված են լուծել օրական հացի, ընտանիքի անդամների համար սնունդ ապահովելու կենսական խնդիրները»,- հայտարարել են նրանք՝ «Օգնություն մեր հայրենակիցներին» նախագծի շրջանակում։