01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Նորաձևության հանրաճանած Vogue ամսագրի իտալական հրատարակչությունն ապրիլ ամսվա համարում հրապարակել է Dior-ի էսքիզը, որի վրա գրված է «Սիրում եմ քեզ»՝ աշխարհի բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն: Այս մասին հրատարակչությունն «Ինստագրամ»-ի իր էջում էսքիզի լուսանկարը հրապարակել է՝ Dior-ի ստեղծագործական տնօրենի գրառմամբ:
«Սերը համընդհանուր է, ինչպես բոլոր լեզուները, որոնցով խոսվում է Dior ստուդիայում: Հիմա, քան երբևէ, անհրաժեշտ է հիշել, որ մենք պատկանում ենք միևնույն աշխարհին»,- նշել է իտալացի մոդելագործ, Dior-ի ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին: