27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Երկրորդ զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ենթակա զորամասերում կատարված աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության վիճակի մասին, նշել ձեռքբերումներն ու բացթողումները, առաջարկել առկա խնդիրների լուծման ուղիներ:
Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Հարությունյանը հրահանգներ է տվել արձանագրված բացթողումները վերացնելու ուղղությամբ, խրախուսել լավագույն ստորաբաժանումներին և զինծառայողներին: