ԱՄՆ-ում վարակի էպիկենտրոն համարվող Նյու Յորք նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն անցել է 10 հազարը: Նահանգապետ Էնդրյու Կուոմոն տեղեկացրել է, որ վարակի բռնկումից ի վեր մահացել է 10 հազար 56 մարդ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին։
«Վատ նորություններ: Զատկյան կիրակի մենք կորցրել ենք 671 մարդու»,-ասել է Կուոմոն:
Նախօրեին նահանգում մահացության ցուցանիշը կազմում էր 9 հազար 385: