կարևոր
1249 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-13 20:19

Կոտայքի մարզի բազմազավակ շուրջ 50 ընտանիքների տրամադրվել է անհրաժեշտ պարենամթերք

Կոտայքի մարզի շուրջ 100 միայնակ տարեցների և բազմազավակ շուրջ 50 ընտանիքների տրամադրվել է երկու շաբաթվա համար նախատեսված անհրաժեշտ պարենամթերք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Կոտայքի մարզպետարանի և Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի համագործակցությամբ, վերջիններիս նախաձեռնությամբ Կոտայքի մարզի շուրջ 100 միայնակ տարեցների և բազմազավակ շուրջ 50 ընտանիքների տրամադրվել է երկու շաբաթվա համար նախատեսված անհրաժեշտ պարենամթերք: 

Բաշխման աշխատանքները մեկնարկել են այսօրվանից:

Շնորհակա՛լ եմ նաև Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմին՝ այս դժվարին օրերին խոցելի խմբում գտնվող մեր քաղաքացիներին աջակցելու համար:

Առո՛ղջ եղեք»,գրել է մարզպետը: