23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 9 շիրակցի հիվանդ է բուժում ստանում: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։
«Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում ֆիքսվել է 20 վարակակիր՝ 8 անձ առողջացել և դուրս է գրվել, որոնցից 3-ն այսօր, ընդ որում, նրանցից մեկը՝ 86 տարեկան քաղաքացի, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում:
Ցավոք հիվանդության արդյունքում ունեցել ենք մեկ մահվան ելք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունեն 400-ից ավելի քաղաքացիներ»,-նշված է հայտարարությունում։