կարևոր
2196 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-13 19:31

Հաջորդ շաբաթվանից պատրաստվում ենք բացել տնտեսական խանութները. Տիգրան Ավինյան

Հաջորդ շաբաթվանից պատրաստվում ենք բացել տնտեսական խանութները. Տիգրան Ավինյան

Հաջորդ շաբաթվանից պատրաստվում ենք բացել տնտեսական խանութները: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:

«Սահմանափակումները հնարավորինս նվազեցվում են այն ոլորտներում, որտեղ հնարավոր է իրականացնել էֆեկտիվ վերահսկողություն: Օրինակ՝ ծխախոտի արտադրության ոլորտը: Իսկ ահա տեքստիլի ոլորտում սահմաանփակումները կհանվեն միայն հաջորդ շաբաթվանից: Ամբողջ տրամաբանական շղթան կենսական գործունեության տեակների անխափան աշխատանք է ենթադրում», - ասաց նա:

Ավինյանի խոսքով՝ սահամնափակումները սոցիալական խնդիրներ են առաջացնում, սակայն այդ խնդիրները լուծվում են կառավարության նոր որոշումներով: