կարևոր
1722 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-13 18:04

Գեղարքունիքի բնակչի մոտ կորոնավիրուսի երկրորդ թեստը բացասական է, 3-րդի անհրաժեշտություն կա

Գեղարքունիքի մարզում 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է եղել, սակայն անհրաժեշտություն կա 3-րդ թեստն անցկացնելու։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3-րդ թեստն անելու։ Այդ արդյունքները կիմանանք վաղը։ Իմ խնդրանք-հորդորդն է ձեզ, այս օրերին հատակապես, հետևել միայն պաշտոնական լրահոսին, լինել մեդիա գրագետ՝ չտրվել սադրիչ բովանդակությամբ կայքերի ապատեղեկատվությանը, խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։ Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության եւ առողջության»,-նշել է Գնել Սանոսյանը:

Ավելի վաղ մարզպետը տեղեկացրել էր, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել: Հիվանդը, մի քանի օր պառկած է եղել Մարտունու բժշկական կենտրոնում: Այնուհետև կնոջը տեղափոխել են «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրա մոտ առաջին թեստավորման արդյունքում կորոնավիրուս է հաստատվել։ Մարզպետը նաև տեղեացրել էր, որ Մարտունու բժշկական կենտրոնի բժիշկների թեստի արդյունքները բացասական են։  «Այսինքն՝ մեր այն բժիշկների մոտ, ովքեր անմիջապես բուժել ու բնականաբար շփվել էին մեր պացիենտի հետ, կորոնավիրուս չի հայտնաբերվել»,-նշել էր մարզպետը։