29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Եվրոպական հանձնաժողովի աշխատակազմի անդամներից մեկը, որ վարակված է եղել կորոնավիրուսով, ապրիլի 12-ին մահացել է: РИА Новости-ն տեղեկացնում է, որ այդ մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Ես ցավով տեղեկացնում եմ, որ նախօրեին հանձնաժողովի աշխատակազմի անդամներից մեկը մահացել է: Նա վարակված էր կորոնավիրուսով»,-գրել է նա:
Բելգիայում մարտի 14-ից ապրիլի 19-ը գործում են մեկուսացման միջոցներ: Նշվում է, որ ժամկետները կարող են երկարացվել մինչև մայիսի 3-ը: Վերջին օրերին բժիշկներն արձանագրում են ավելի քիչ թվով հոսպիտալացման և ավելի շատ ապաքինման դեպքեր: