27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Պաշտպանության նախարարության տրամադրության տակ գտնվող COVID-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայում նմուշառում է վերցվել 165 զինծառայողից։ Այս մասին ապրիլի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։
«Վերցվել է շուրջ 165 նմուշ։ Ունենք, և՛ դրական, և՛ բացասական պատասխաններ։ Բացասականները շատ ավելի շատ են»- ասաց Օհանյանը։
Սահակ Օհանյանը նշեց, որ ստեղծված է համատեղ հայ-ռուսական աշխատանքային խումբ, որի կազմում ներգրավված են նաև ՀՀ Զինված ուժերի համապատասխան մասնագետները, որոնք ռուս գործընկերների հետ զուգահեռ կատարում են անհրաժեշտ աշխատանքները։
Ապրիլի 13-ի, ժամը 11։00-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսով վարակված 6 զինծառայող ավարտել է բուժումն ու դուրս գրվել` հետագա ծառայությանը մասնակցելու համար։
Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1039 է։ Վիրուսից ապաքինվել է 211 անձ, մահացել` 14-ը։ Փաստացի բուժում է ստանում 814 պացիենտ։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: